Ֆրանսիայում ավարտված Ռոլան Գարոսի մրցաշարում սերբ Նովակ Ջոկովիչը եզրափակչում առավելության հասավ բրիտանացի Էնդի Մարեյի նկատմամբ ու իր մարզական բավական երկար կարիերայում առաջին անգամ դարձավ այս մրցաշարի հաղթող: Մեծ սաղավարտի մրցաշարերում սա նրա թվով տասներկուերորդ հաղթանակն էր:
Նրանից ավելի շատ մրցանակ ունեն միայն երեք թենիսիստ՝ Ռոջեր Ֆեդերերը, Ռաֆայել Նադալը, ով վնասվածքի պատճառով կիսատ թողեց մրցաշարը, և Պիտ Սամփրասը: Ընթերցողին տեղեկացնենք, որ այս մրցաշարից հետո Ջոկովիչը դարձավ աշխարհում ամենաշատ մրցանակային գումար շահած թենիսիստը՝ հարյուր միլիոն դոլար:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ